ԱՄՆ-ն գաղտնի կերպով զորք է մտցրել Իրաք. ԶԼՄ-ներ
Ամերիկյան իշխանությունները գաղտնի կերպով Իրաք են մտցրել մոտավորապես 3 հազար զինծառայող և տեղավորել նրանց ռազմաբազաներում, հաղորդում է Взгляд-ը՝ հղում կատարելով չինական «Չժունգո սինվեն» լրատվական գործակալությանը։
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ամերիկյան զորքերը փոքր խմբերով ժամանել են Քուվեյթից, և այս քայլը պայմանավորված է «Սիրիայում և Իրանում տիրող իրավիճակով»։
Ինչպես նշվում է հրապարակված տեղեկատվությունում, ԱՄՆ-ն Քուվեյթում է կենտրոնացրել ևս մոտ 17 հազար զինծառայողի՝ հետագայում Իրաք տեղափոխելու համար։
Հաղորդագրություններում ուշադրություն է դարձվում, որ իր առաջին նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր դուրս բերել զորքերն Իրաքից, և 2011թ. այդ խոստումը կատարել էր։
Սակայն ամերիկացի զինծառայողների մեծ մասը մնացել է հարևան Քուվեյթում և այժմ աստիճանաբար վերադառնում է Իրաք։










