Իտալիայում ուղևորը թռիչքից վայրկյաններ առաջ դուրս է նետվել ինքնաթիռից

14:12 • 10.12.12

Իտալական Պիզա քաղաքի օդանավակայանում ուղևորներից մեկն ինքնաթիռի թռիչքից վայրկյաններ առաջ կարողացել է բացել դուռը և իրեն դուրս նետել, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին։

 

Ինչպես պարզվել է ավելի ուշ, տղամարդը, բացելով դուռը, ցատկել է օդանավի թևի վրա, այնուհետև՝ ընկել գետնին։ Բարեբախտաբար, նա  որևէ վնասվածք չի ստացել, սակայն հետագայում հայտնի է դարձել, որ նա հոգեկան լուրջ շեղումներով է տառապում։

 

Միջադեպի հետևանքով ինքնաթիռն իրականացրել է նախատեսված թռիչքը կես ժամ ուշացումով։