Մեքսիկացի երգչուհի Ջեննի Ռիվերան մահացել է ավիավթարի հետևանքով

10:10 • 10.12.12

Մեքսիկայում վթարի է ենթարկվել Learjet 25 ինքնաթիռը, որում գտնվել է մեքսիկացի հայտնի երգչուհի Ջեննի Ռիվերան, հայտնում է Вести-ն։ Ինքնաթիռում գտնվել է 7 ուղևոր և 2 օդաչու։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երգչուհուն տեղափոխող ինքնաթիռն անհետացել է։

 

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ամերիկյան Starwood Management ընկերությանը պատկանող Learjet 25 ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրաններից անմիջապես թռիչքից հետո։ Թռիչքն իրականացվել է Մոնտերեյ քաղաքի օդանավակայանից դեպի Տոլուկա քաղաք։


Տեղի իշխանությունները դեռևս չեն ներկայացրել ավիավթարի հավանական պատճառները։


43-ամյա երգչուհի Ջեննի Ռիվերան հայտնի է Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա վաճառել է ավելի քան 22 մլն սկավառակ, բազմաթիվ անգամ դարձել Latin Grammy Awards-ի մրցանակակիր։