Մեքսիկայում անհետացել է հայտնի երգչուհի Ռիվերան

00:41 • 10.12.12

Մեքսիկայի հյուսիսարևելյան մասում գտնվող Նուեվո-Լեոն նահանգում կիրակի գիշերը անհետացել է ինքնաթիռ, որի մեջ գտնվում էր մեքսիկացի հայտնի երգչուհի Ջեննի Ռիվերան, տեղեկացնում է Риа Новости-ն:


Ռիվերային հաջողվել է դառնալ մեքսիկացի այն սակավաթիվ երգչուհիներից մեկը, ում հաջողվել է հասնել մեծ ճանաչման թե Մեքսիկայում և թե ԱՄՆ-ում: Նա վաճառել է մոտ 15 միլիոն ձայնագրություն:


Learjet 25 ինքնաթիռը Մոնտերեյ քաղաքից ուղևորվում էր Տոլուկու, երբ այն Նուեվո-Լեոնայի շրջանում անհետացել էր ռադարներից: Նախօրեին Ռիվերան հանդես էր եկել Մոնտերեյի բեմերից մեկում:


Ըստ որոշ տեղեկությունների ինքնաթիռում կար 4 մարդ: Սակայն շրջանառվում են լուրեր, ըստ որի ինքնաթիռում կար 8 մարդ, որոնց թվում էր նաև երգչուհու ընտանիքը: Ինքնաթիռի որոնումները արդյունքներ չեն տվել: