Միլիոնավոր իսլամիստներ իրենց աջակցությունն են հայտնել Եգիպտոսի նախագահին

08:57 • 10.12.12

Եգիպտոսում ցույցի են դուրս եկել նախագահ Մուհամմեդ Մուրսիին սատարող միլիոնավոր իսլամիստներ։


Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, ի աջակցություն Մուրսիի հավաքներ են տեղի ունեցել ինչպես մայրաքաղաք Կահիրեում, այնպես էլ խոշորագույն քաղաքներից Ալեքսանդրիայում։


Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Մուրսիի վարած քաղաքականությանը՝ այդ թվում նրա առաջարկած սահմանադրական փոփոխություններին։
 

Հիշեցնենք, որ այս ցույցերին նախորդել էին Մուրսիի հակառակորդների բազմահազարանոց հավաքները՝ Կահիրեում նախագահական նստավայրի մուտքի մոտ, որոնց պատճառով Մուրսին ստիպված էր եղել որոշակի զիջումների գնալ և ընդդիմությանը երկխոսելու կոչ անել։