Նիգերիայում առևանգել են ֆինանսների նախարարի մորը

08:17 • 10.12.12

Նիգերիայում անհայտ անձինք առևանգել են երկրի ֆինանսների նախարարի` Նգոզի Օկոնջո-Իվեալայի մորը: Այս տեղեկությունները հաստատել են երկրի ուժային կառույցներում գտնվող աղբյուրները, տեղեկացնում է Reuters գործակալությունը:


Հանցագործները նախարարի մորը առևանգել են Օգբե-Օֆու-ում գտնվող նրա սեփական տան մոտից: Դեռևս հայտնի չէ, թե ինչ պահանջներ են առաջ քաշել հանցագործները և թե ինչ են նրանք ցանկանում ֆիննախարարից:


Նգոզի Օկոնջո-Իվեալան համարվում է հայտնի տնտեսագետ, ոչ միայն իր երկրում, այլ նաև երկրից դուրս: Նրան երկու անգամ ցանկացել են ներկայացնել, որպես Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի թեկնածու: 2006թ. կարճ ժամանակով Նգոզի Օկոնջո-Իվեալան ղեկավարում էր Նիգերիայի Արտաքին գործերի նախարարությունը: