Պակիստանում սպանվել է «Ալ-Կայիդայի» առաջնորդներից ևս մեկը

00:13 • 10.12.12

ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը, կիրակի օրը Պակիստանի հյուսիս-արևմուտքում ոչնչացրել են առնվազն 3 գրոհայինի, որոնց թվում նաև Մուհամեդ Ահմեդ Ալմանսուրին, տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը` հղում կատարելով GEO-TV հեռուստաալիքին: Մուհամեդ Ահմեդ Ալմանսուրը համարվում էր Հյուսիսային Վազիրիստանում տեղակայված պակիստանյան «Ալ-Կաիդայի» ղեկավարության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը:


Աֆղանստանի հետ սահմանակից այս շրջանը մտնում է պակիստանյան ցեղերի այն հատվածի մեջ, որտեղ չեն գործում դաշնային օրենքները:


Ըստ արաբական ԶԼՄ-ների անցյալ հինգշաբթի օրը նույն վայրում նմանատիպ գրոհի ժամանակ սպանվել էր տեղական ահաբեկիչների մյուս առաջնորդը` Աբու-Զաիդ ալ Կուվայտին: