Ռուսաստանը կվերականգնի «Աշխատանքի հերոս» կոչումը

17:09 • 10.12.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր վստահված անձանց հետ հանդիպումից հետո որոշել է վերականգնել «Աշխատանքի հերոս» կոչումը, հայտնում է Взгляд-ը։

 

«Կարծում եմ՝ վատ չէր լինի վերականգնել «Աշխատանքի հերոս» կոչումը, սակայն չի կարելի այն ամբողջությամբ կրկնօրինակել խորհրդային ժամանակներից, հարկավոր է բոլորս միասին մտածենք և հասարակության, հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցենք։ Այն պետք է տրվի ոչ թե աշխատած տարիների, այլ երկրի զարգացման գործում ներդրած ավանդի համար»,- ասել է նախագահը։

 

 

 

Взгляд-ը նշում է, որ սոցհարցումների համաձայն՝ ռուսաստանցիների ավելի քան 60%-ը կողմ է նման կոչմանը։