Շոտլանդիան ստիպված կլինի կրկին անդամագրվել ԵՄ-ին. Ժոզե Մանուել Բարոզո
Եվրոպական միությունը հաստատել է, որ Շոտլանդիան պետք է հայտ ներկայացնի ԵՄ կազմում անդամագրվելու համար, եթե շոտլանդացիները Մեծ Բրիտանիայից անկախանալու օգտին քվեարկեն 2014թ. հանրաքվեի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ կանոնների համաձայն, եթե միության անդամ որևէ պետության ինչ որ մաս անկախություն է ստանում, այն պետք է կրկին հայտ ներկայացնի կազմակերպությանը անդամագրվելու համար:
Դիտորդների կարծիքով այդ հայտը հարված է Էդինբուրգի իշխանություններին, որոնց անկախացման քարոզարշավը կառուցված է այն պնդման վրա, թե շոտլանդացիները չպետք է կրկին անցնեն ԵՄ անդամ դառնալու ֆորմալ գործընթացները:










