Սեյրան Օհանյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա՝ 2012թ. դեկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Ըստ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ նիստում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երեք տասնյակ հարցեր:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ անդամ պետությունների իր գործընկերների հետ, կստորագրվեն երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը:










