Մանդելայի առողջական վիճակի համար անհանգստանալու պատճառ չկա. ՀԱՀ
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ով Պրետորիա քաղաքի հիվանդանոցում է գտնվում, այժմ ավելի լավ ինքնազգացողություն ունի, և անհանգստանալու պատճառ չկա, հայտնել են երկրի իշխանությունները, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հայտնել է նախագահ Ջեյկոբ Զումայի մամուլի քարտուղարը, Նելսոն Մանդելան դեռ պետք է հետազոտություն անցնի:
Հիշեցնենք, որ կիրակի 94-ամյա Մանդելային հիվանդանոցում տեսակցել էր գործող նախագահ Զուման: Նախագահի խոսքով, հիվանդանոցում անցկացված գիշերվանից հետո Մանդելան լավ է զգում:










