Չինաստանում տիբեթցի վանականը մեղադրվում է ութ մարդու ինքնահրկիզման դրդելու մեջ

12:20 • 10.12.12

Չինաստանի ոստիկանության կողմից ձերբակալված տիբեթցի վանականը խոստովանել է, որ ստիպել է ութ մարդու ինքնահրկիզվել՝ Տիբեթի անկախությանն աջակցելու համար, հայտնում է Корреспондент-ը։

 

40-ամյա Լորանգ Կոնչոն և նրա զարմիկը մեղադրվում են նրանում , որ «հետևելով Դալայ լամայի և նրա կողմնակիցների հրահանգներին»՝ 2009թ.-ից սկսած 8 մարդու հրահրել են ինքնահրկիզման ակտ կատարել։ Երեքը մահացել են։

 

Վանականը ձերբակալվել է դեռևս օգոստոսին, սակայն այդ մասին միայն հիմա է հաղորդվում։