Վաշինգտոն նահանգում գրանցվել են առաջին միասեռական ամուսնությունները
Ամերիկյան Սիեթլ քաղաքի քաղաքապետարանում դեկտեմբերի 9-ին՝ Վաշինգտոն նահանգում միասեռական ամուսնությունները թույլատրող օրենքի ուժի մեջ մտնելու օրը, մոտավորապես 140 միասեռական զույգ է ամուսնացել, հայտնում է Корреспондент-ը։
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ամուսնությունների գրանցումը սկսվել է առավոտյան 10։00-ին և շարունակվել մինչև 17։00-ը։
Քաղաքապետարան ժամանած զույգերին ողջունել է Սիեթլի քաղաքապետ Մայք Մաքգինը, ով այդ ամենն անվանել է «մեծ օր, ուրախ օր»։
Վաշինգտոնը դարձել է երեք ամերիկյան նահանգներից մեկը (Մեն և Մերիլենդ նահանգների հետ միասին), որտեղ միասեռական ամուսնություններն օրինականացվել են համաժողովրդական հանրաքվեների միջոցով։










