Զամբիայում ավիավթար տեղի չի ունեցել. կատարվածն ուսումնավարժանք էր

16:45 • 10.12.12

Զամբիայի «Քեննեթ Քաունդա» միջազգային օդանավակայանից տեղեկացրել են, որ այսօր տարածված տեղեկատվությունը, թե ինքնաթիռ է կործանվել, իրականությանը չի համապատասխանում, տեղեկացնում է ռուսական Лента-ն։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Զամբիայում ինքնաթիռ է կործանվել, որում առնվազն 92 մարդ է եղել։
 

Օդանավակայանի ղեկավարությունը հերքել է այս տեղեկությունը և հավաստիացրել, որ տեղի ունեցածը նախապես պլանավորված ուսումնավարժություն է եղել՝ արտակարգ իրավիճակների վերաբերյալ։