Զամբիայի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 93 մարդ
Զամբիայի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 93 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ France presse գործակալությանը հղումով։
Մայրաքաղաքային «Քեննեթ Քաունդա» օդանավակայանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ կործանվել է McDonnell Douglas DC ինքնաթիռը, որում գտնվել է 85 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։
Տեղեկություններ կան, որ առնվազն 20 մարդ կարողացել է փրկվել։ Այլ տեղեկություն չի հաղորդվում։
Տեղի լրատվամիջոցները տեղեկացրել են, որ վերջին օրերին օդանավակայանում մի քանի անգամ անջատվել է էլեկտրամատակարարումը։










