Թուրքիայի տարածքում գտնվող գյուղը «աշխարհի վերջին» սպասողների վերջին ապաստանն է դարձել
Մայաների օրացույցի ավարտի հիման վրա «մոտալուտ աշխարհի վերջին» հավատացողները, հույս ունեն, որ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Շիրինջե փոքրիկ գյուղն այդ օրը ամենաապահով վայրն է և այնտեղ միայն կարելի է փրկվել, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Որոշ գուշակների կանխատեսումներով, հինավուրց այդ գյուղը հատուկ դրական էներգիա ունի, քանի որ, ըստ որոշ քրիստոնեական ավանդությունների, այդ գյուղից ոչ հեռու մի վայրից է տեղի ունեցել Աստվածածնի համբարձումը:
Տեղի բնակիչները նշում են, որ դեկտեմբերի սկզբից իրենց գյուղ է ժամանում մարդկանց մեծաթիվ խմբեր: «Առաջին անգամ ենք մենք գյուղի նկատմամբ նման մեծ հետաքրքրության ականատես լինում», - ասել է գյուղական հյուրանոցի սեփականատերը:
Նրա խոսքով իր հյուրանոցում ապաստանած մարդիկ հավատում են, որ այս վայրի դրական էներգիան կփրկի իրենց ապոկալիպտիկ աղետի ժամանակ:










