Ֆրանսիական ոստիկանություն արդեն հնարավոր է դիմել նաև Facebook-ով

22:02 • 11.12.12

Այժմ Ֆրանսիայում ոստիկանություն հնարավոր կլինի դիմել Facebook սոցիալական կայքի միջոցով, հայտնում է Эхо Москвы-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ոստիկանության հայտարարությունը:

Դա կարվի այն նկատառումով, որ արագացվեն այս կամ այն գործի համար անհրաժեշտ ընթացակարգերը:

 

Խոսքը, սակայն, գույքի դեմ ոտնձգությունների, գողությունների, խաբեբայության դեպքերի մասին է: Նշված դեպքերում էլ Facebook-ով դիմել կարելի է այն ժամանակ, երբ հայտնի է հանցագործի ինքնությունը:

Մնացած բոլոր դեպքերում տուժածները պետք է դիմում ներկայացնեն ավանդական հին տարբերակով՝ անձամբ ներկայանալով բաժանմունքներ: