«Լամբադա» կամրջի տակ ընկած քաղաքացին հոսպիտալացվել է

15:11 • 11.12.12

Այսօր՝ ժամը 11։42-ին, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն էր ստացվել, որ Երևանի «Լամբադա» կամրջի տակ քաղաքացի է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և կամրջի տակից` հորանից, դուրս է բերվել միջին տարիքի անձը չպարզված քաղաքացի, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: