Նիկոլայ 2-րդի 4 նամակներն աճուրդում վաճառվել են 127 հազար դոլարով

15:06 • 11.12.12

Շվեյցարական Ժնև քաղաքում կայացած «Ռուսական աճուրդների» շրջանակում 127 հազար դոլարով վաճառվել է ռուսական վերջին կայսր՝ Նիկոլայ 2-րդի գրչին պատկանող 4 նամակները, գրում է LuxPlanet-ը։

 

Թեև նմուշների գնորդը ցանկացել է անհայտ մնալ, սակայն նրա պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գնորդը մասնավոր հավաքորդ է։

 

Կայսերը պատկանող նամակներից բացի, վաճառվել են նաև Ռոմանովների կայսերական ընտանիքին պատկանող այլ անձնական իրեր՝ նախկինում չհրապարակված լուսանկարներ, նամակներ և այլն։ Ընդհանուր առմամբ Ժնևում անցկացված աճուրդի շրջանակներում վաճառվել է 200 նմուշ, որոնք միասին բերել են 1,3 մլն դոլարի եկամուտ։