Մահացել է հայտնի օպերային երգչուհի Լիզա դելլա Կազան
94 տարեկան հասակում մահացել է հայտնի շվեյցարացի օպերային երգչուհի Լիզա դելլա Կազան, ով հայտնի էր իր` Մոցարտի և Շտրաուսի օպերաներում ունեցած կատարումներով: Վիենայի օպերայից այսօր հայտնել են, որ նա մահացել է երկուշաբթի օրը` Շվեյցարիայի հյուսիսարևելքում գտնվող Մյունստերլինգեն քաղաքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Լիզա դելլա Կազան ծնվել է 1919թ. փետրվարի 2-ին` Շվեյցարիայում: Բացի Վիեննայի օպերայից, հայտնի երգչուհին ելույթներ է ունեցել Մյունխենի օպերայում, լոնդոնյան «Քովենտ-գարդենում»-ում և նյույորքյան «Մետրոպոլիտեն օպերա»-ում: Դելլա Կազան, ում համարում էին օպերային բեմի ամենագեղեցիկ կինը, իր կարիերան ավարտել էր 1974 թվականին:










