Պակիստանում հեռախոսազանգերի սակագները բարձրացվել են՝ երիտասարդներին ինտիմ բնույթի խոսակցություններից զերծ պահելու համար

14:40 • 11.12.12

Պակիստանի իշխանությունների հրամանով՝ երեկոյան և գիշերային ժամերին բջջային հեռախոսազանգերի սակագները կբարձրացվեն, հայտնում է НТВ-ն։ Իշխանությունները մտահոգված են երիտասարդության բարոյական կերպարով և անհանգստանում են, որ գիշերային ժամերին զրույցները կարող են չափազանց ինտիմ լինել։

 

Որոշմանը նախորդել է իշխանության և խորհրդարանականների երկարատև վերլուծական աշխատանքը։ Ինտենսիվ խորհրդակցություններից հետո նրանք համաձայնության են եկել, որ բարոյական կերպարի պահպանումն ավելի կարևոր է, քան գիշերային զրույցների զեղչերի պահպանումը։

 

«Դա մեր տղաների և աղջիկների համար չէ»,- հայտարարել են Ազգային ասամբլեայի պատգամավորները՝  Պակիստանի ազգային կուսակցությունից։ Ընդդիմադիր խորհրդարանականները, ի դեպ, համաձայնվել են։

 

Այդ հարցի վերաբերյալ երիտասարդների կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Ընդհանուր առմամբ, պակիստանցիները սովոր են զանգերի հետ կապված դժվարություններին. ժամանակ առ ժամանակ բջջային կապը պարզապես անջատում են երկրում՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով։