Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել Ֆլորա Մարտիրոսյանին (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին:
Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ 55-ամյա երգչուհին կյանքից հեռացել էր նոյեմբերի 20-ին ԱՄՆ–ում վիրահատության ժամանակ։










