ՀՀ–ում բոլոր ճանապարհներն անցանելի են, տեղ–տեղ առկա է մերկասառույց
Հանրապետության տարածքում որոշ ճանապարհահատվածներում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, տեղ-տեղ առկա է մերկասառույց, սակայն բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:










