Շոյգուն ընտրվել է ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի ղեկավար
ԱՊՀ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհուրդը (ՊՆԽ) այսօր միաձայն նախագահ է ընտրել Ռուսաստանի Դաշնության ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուին, հայտնում Взгляд-ը։
Ըստ ավանդույթի՝ ԱՊՀ ՊՆԽ-ը ղեկավարում է ՌԴ պաշտպանության նախարարը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը։
Շոյգուի ընտրվելը խորհրդի անդամներն ու ԱՊՀ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները ընդունել են ծափահարություններով։










