Սիրիայում ահաբեկչությունների շարք է իրականացվել, որից ավելի քան 125 մարդ է տուժել
Ավելի քան 125 մարդ սպանվել և վիրավորվել է ահաբեկչությունների շարքի հետևանքով, որոնք տեղի են ունեցել այսօր Սիրիայի կենտրոնական հատվածի Համար մարզում, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով AFP-ին, որը իր հերթին տեղեկություններ է ստացել Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին» (OSDH):
Զոհերի հստակ թիվը մինչ այժմ ճշգրտել չի ստացվում: Ահաբեկչությունները հիմնականում կատարվել են Ակբար գյուղում, որի բնակիչները ալավիներ են:
Իսլամական այդ ուղղության ներկայացուցիչները ավանդաբար աջակցում են Սիրիայի իշխող վարչակարգին:
«Մենք չգիտենք, թե ով է կանգնած այդ հարձակումների հետևում: Բայդ եթե դա ապստամբներն են, ապա դա ամենաարյունալի վրիժառությունն է իրենց կողմից` ալավիների դեմ», - հաղորդել է Լոնդոնում գտնվող և Սիրիայի ընդդիմադիրներին աջակցող OSDH կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուրահմանը:










