Դամասկոսը հերքել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի փախուստի մասին լուրերը
Սիրիայի իշխանությունները հերքել են ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսիի փախուստի մասին լուրերը, ով իբրև թե դավաճանել է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին, հաղորդում է Взгляд-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
«Սիրիայի ԱԳՆ-ն թույլ է տվել Ջիհադ Մաքդիսիին արձակուրդ գնալ երեք ամսով, և նա լքել է երկիրն «օրինական հիմքերով»»,- գրում է պարբերականը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։
Աղբյուրը հերքել է նաև ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, թե Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին կարող է փոխարինել լրագրողուհի Լունա աշ- Շիբլը։










