Սիրիացի փախստականների թիվը հասել է կես միլիոնի
Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում հատել է 500.000-ի սահմանը, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Տվյալներն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը։
Նրա խոսքով՝ Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Թուրքիայում և Հյուսիսային Աֆրիկայում գրանցվել է 425.000 փախստական, 84.400-ն էլ դեռևս ցուցակագրված չեն։
Օրեր առաջ թուրքական կողմը տեղեկացրել է, որ միայն Թուրքիայի տարածքում հիմնված 13 փախստականային ճամբարներում և տնակային թաղամասում բնակություն է հաստատել ավելի քան 200.000 սիրիացի։










