ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել բուժծառայության ուղղաթիռը. կա 3 զոհ

12:55 • 11.12.12

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի հյուսիսում վթարի է ենթարկվել բուժծառայության ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությանը։

 

Rockford Memorial Hospital հիվանդանոցին պատկանող ուղղաթիռն ընկել է Վիսկոնսին նահանգի հետ սահմանակից գյուղատնտեսական դաշտում, հայտնում է РИА Новости-ն։ Լույս երեքշաբթի գիշերը թռիչք իրականացրած ուղղաթիռում գտնվել են օդաչուն և երկու բուժքույրերը։ Նրանք մահացել են տեղում։

 

Ուղղաթիռի ընկնելու պատճառները դեռ հայտնի չեն։ Քաղավիացիայի դաշնային վարչությունը միջադեպի հետաքննություն է սկսել։