«Վերին Լարսում» արդեն մի քանի օր տասնյակ բեռնատարներ են կուտակվել
Վատ եղանակի պատճառով տասնյակ բեռնատար ավտոմեքենաներ են կուտակվել Ռուսաստանի և Վրաստանի սահմանին, հայտնում է Вести-ն։
«Վերին Լարս» անցագրային կետում մի քանի օր է վարորդները կանգնած են։ Փրկարարները նրանց սնունդ և վառելիք են մատակարարում։ Սակայն երբ վրացական կողմը թույլ կտա անցնել, հայտնի չէ։
Ճանապարհը սառցապատ է. նախ ձյուն է եկել, ապա անձրև, իսկ այժմ փոթորիկ է։ Եվ այն, ըստ կանխատեսումների, կշարունակվի ևս մի քանի օր։
Վարորդները խոստովանում են, որ անորոշությունից հոգնել են։ Նրանց օգնելու համար անմիջապես սահմանին Հյուսիսային Օսիայի իշխանությունների հետ փրկարարները հատուկ վրաններ են կառուցել։
Վարորդներն այստեղ կարող են ոչ միայն տաքանալ, այլև ստանալ տաք թեյ, սուրճ, սնունդ, անհրաժեշտության դեպքում նաև հոգեբանի խորհրդատվություն։










