Սաուդյան արքայադուստրը հայ երիտասարդի հետ փախել է Շվեյցարիա. Watan

17:42 • 11.12.12

Սաուդյան Արաբիայի արքայադուստրը հայ տղամարդու հետ փախել է Շվեյցարիա, հայտնում է Watan արաբալեզու արաբական թերթը՝ իր կայքում:

 

Ըստ աղբյուրի՝ խոսքը Ռիմա բինթ Տալալ բին Աբդ ալ-Ազիզի մասին է:

 

Ինչպես պատմել է թագավորական ընտանիքի նախկին թիկնապահը, արքայադուստրը հայ երիտասարդին մոտ մեկ ամիս թաքցրել է իր ննջասենյակում, այնուհետ միասին նրանք փախել են Շվեյցարիա:


Երիտասարդը հայազգի կոշկի դիզայների որդի է, ով աշխատում է Էր-Ռիյադի վերնախավի համար:

 

Սկանդալից խուսափելու համար ընտանիքն աղմուկ չի բարձրացրել:

 

Ըստ թիկնապահի՝ արքայադստեր մայրը մեկնել է Ժնև: Նա հանդիպել է իր աղջկա հետ քաղաքի հյուրանոցներից մեկում, նրա հյութի մեջ ինչ-որ դեղեր գցել և նրան անզգայացնելով կարողացել է Էր-Ռիյադ տեղափոխել:

 

Արքայադուստր Ռիմա բինթ Տալալը Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդի թոռնուհին է: