Հոնգկոնգի ավիաընկերության ուղեկցորդները կդադարեն ժպտալ ուղևորներին

14:46 • 11.12.12

Հոնգկոնգի Cathay Pacific ավիաընկերության ուղեկցորդները կդադարեն ժպտալ ուղևորներին և առաջարկել նրանց ալկոհոլային խմիչքներ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Նրանք որոշել են նման քայլով բողոքել ղեկավարության դեմ, որը հրաժարվում է նրանց աշխատավարձերը բարձրացնել 5%-ով։

 

Ինչպես հայտնում է ավիաընկերության ուղեկցորդների արհմիության ներկայացուցիչը, երկուշաբթի ուղեկցորդները խորհրդակցություն են անցկացրել, որտեղ որոշվել է ոչ թե գործադուլ անել, այլ պարզապես աշխատանքը կատարել նվազագույն չափով։

 

«Մենք կշարունակենք անել մեր աշխատանքը, պարզապես 5-աստղանի գների դիմաց ուղևորները կստանան 3-աստղանի սպասարկում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։