Շառլ Ազնավուրը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերն է հանձնել շվեյցարահայերին

10:23 • 12.12.12

Դեկտեմբերի 7-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում կայացել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին շնորհված պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերն է հանձնել Ժնևի «Թոփալյան» հայկական դպրոցի տնօրեն Նևրիկ Ազադյանին, դպրոցի ուսուցչուհիներ Հասմիկ Մելիքսեթյանին, Վալյա Դադոյանին, «Արաքս» խմբերգության պատասխանատու Դիանա Բոյաջյանին, Աառաուի հայկական համայնքի նախկին ղեկավար Կրիկոր Ելմայանին, ինչպես նաև «Գրանշան 2011» մրցույթի ոչ լատինական տառատեսակների գծով երկրորդ մրցանակի դիպլոմը Անտոն Ստուդերին։


ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին հայ մշակույթի զարգացման, հայապահպանման գործում ունեցած ավանդի և հայանպաստ գործունեության համար: