Խուզարկել են Deutsche Bank-ի շտաբ-բնակարանը. մասնակցել է 500 ոստիկան

18:26 • 12.12.12

Գերմանական ոստիկանությունը խուզարկել է երկրի խոշորագույն բանկերից Deutsche Bank-ի՝ Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող շտաբ-բնակարանը, հայտնում է Газета-ն։


Խուզարկումներ են իրականացվել նաև Բեռլինի և Դյուսելդորֆի մասնաճյուղերում։

 

Դրանք իրականացվել են ածխաթթու գազի արտանետումների վկայականների վաճառքի ժամանակ հարկերից խուսափելու գործի շրջանակում։ Այս գործի հետաքննությունը սկսվել է 2010թ.-ից, ազատազրկման է արդեն դատապարտվել 6 բանկիր։ Նրանք մեղավոր են ճանաչվել 230 մլն եվրոյի հարկ չվճարելու մեջ։

 

BBC-ի տվյալներով՝ այժմ կասկածներն ընկել են բանկի 25 աշխատակիցների վրա, սակայն երկրի դատախազությունը նրանցից միայն 5-ի ձերբակալության իրավունք է տրամադրել։

 

Խուզարկումներին 500 ոստիկան է մասնակցել։ Բանկի շտաբ-բնակարանի մոտ 20 ոստիկանական միկրոավտոբուս և 2 մեծ ավտոբուս է կայանվել։