Մինսկում հույս ունեն, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները մինչև տարեվերջ կհանդիպեն

20:20 • 12.12.12

Բելառուսի վարչապետ Միխաիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ դեկտեմբեր ամսին ՌԴ և Բելառուսի նախագահների հանդիպում է նախատեսվում, հաղորդում է INTERFAX գործակալությունը:


«Նախատեսվում է, որ ընթացիկ տարում կկայանա, եթե ոչ Գերագույն Պետխորհրդի, ապա գոնե նախագահների հանդիպում», - ասել է Մյասնիկովիչը:


Բելառուսի վարչապետի հայտարարությունը տեղի է ունեցել այսօր Մոսկվայում ՌԴ և Բելառուսի նախարարների խորհրդի նիստի ավարտին: