Բին Լադենին հայտնաբերած ԿՀՎ աշխատակցուհու պաշտոնը չեն բարձրացրել

14:30 • 12.12.12

«Թիվ 1 ահաբեկիչ» Ուսամա բին Լադենի որոնման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակցուհու պաշտոնը, ում անունը չի հրապարակվում, չեն բարձրացրել այդքան կարևոր առաքելությունից հետո, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Washington Post-ին։

 

Ըստ պարբերականի տվյալների՝ կինը երկար ժամանակ աշխատել է ահաբեկչի որոնման ուղղությամբ ԿՀՎ-ի ստամբուլյան գրասենյակում։


«Ալ Կաիդա»-ի նախկին առաջնորդի ոչնչացման գործողության բարեհաջող ավարտից հետո գործակալին պարգևատրել են, սակայն մերժել պաշտոնի բարձրացման հարցում։

 

Ինչպես նշում է պարբերականը, կինը բավական բարդ բնավորություն ունի և հաճախ է վիճում իր գործընկերների հետ։ Պարգևատրումը ստանալուց հետո, նա իր գործընկերներին էլեկտրոնային փոստով շատ տհաճ նամակ է գրել՝ մեղադրելով նրանց իրեն խանգարելու մեջ։