Ջորջ Բուշի աղջիկը հայտարարել է, որ երեխա կունենա
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի աղջիկը ամերիկյան NBC հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերից հայտնել է, որ հղի է, հաղորդում է BBC-ն:
31-ամյա Ջեննա Բուշ Հեյգերը և իր ամուսին Հենրին ամուսնացած են արդեն 4 տարի: Ջորջ և Լաուրա Բուշերի համար Ջեննայի երեխան առաջին թոռը կլինի:
ԱՄՆ նախկին առաջին տիկին Լորա Բուշը ասել է, որ անչափ ուրախ է այդ լուրի կապակցությամբ:










