Չեխիայի ռազմական գերատեսչությունը կին կղեկավարի
Չեխիայի պաշտպանության նախարար կդառնա LIDEM (Լիբերալ- դեմոկրատական) կուսակցության առաջնորդ, 37-ամյա Կարոլինա Պիկը, ում նշանակման մասին պաշտոնական հրամանագիրը նախագահ Վացլավ Կլաուսը կստորագրի այսօր, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Росбалт-ին։
Ըստ Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի՝ Պիկն ունի բավականաչափ աշխատանքային փորձ և որակավորում ռազմական գերատեսչությունը ղեկավարելու համար։
Նա այդ պաշտոնում կփոխարինի Ալեքսանդր Վոնդրային։










