Պայթյունների շարք Դամասկոսում. զոհվել է 1, վիրավորվել 5 մարդ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 4 պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 5 մարդ, տեղեկացնում է ՍԱՆԱ գործակալությունը։
Ահաբեկիչները երկու պայթուցիկ սարք են գործարկել Արդարադատության պալատի մոտակայքում։ Ռումբերից մեկը պայթեցվել է ավտոկայանատեղի մոտակայքում, իսկ մյուսը տեղադրված է եղել ավտոմեքենայում. վիրավորվել է մեկ մարդ։
Եվս երկու պայթյուններ են գրանցվել Ջարամանա շրջանում՝ նախակրթարանի շենքի մոտ։ Այս թաղամասը քրիստոնեաբնակ է, որտեղ բնակվում են նաև շուրջ 300 հայ ընտանիքներ։
Թաղամասում միմյանցից 15 րոպե տարբերությամբ որոտացած պայթյունների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել չորս մարդ։










