Համացանցում հակաիսլամական ֆիլմը տեղադրած եգիպտացի քրիստոնյան ազատազրկման է դատապարտվել

21:36 • 12.12.12

Կահիրեի դատարանը ղպտի բլոգեր Ալբերա Սաբերին, ով համացանցում տարածել էր «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը, 3 տարի ազատազրկման է դատապարտել սրբապղծության համար, հաղորդում է BBC-ն:

 

Սաբերը ձերբակալվել էր սեպտեմբերին, այն բանից հետո, երբ նրա հարևանները բողոքել էին, որ նա Facebook-ում հակաիսլամական ֆիլմ է տեղադրել: Դատախազի խոսքով, Սաբերի բլոգը աթեիզմ էր քարոզում:

 

Իրավապաշտպանները կոչ էին անում քրիստոնյա բլոգերին ազատ արձակել: Որոշները կարծում են, որ Սաբերի գործը վկայում է այն մասին, որ Եգիպտոսում իսլամիստների իշխանության գալով խոսքի ազատությունը սահմանափակվում է: