Ֆրանսիայի վարչապետը Դեպարդիեի՝ երկրից հեռանալն անվանել է «խղճուկ» քայլ

16:17 • 12.12.12

Ֆրանսիայի վարչապետ Ժան- Մարկ Էյրոն քննադատել է հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեի՝ Բելգիա տեղափոխվելու որոշումը՝ այն որակելով «խղճուկ», գրում է Газета-ն՝ հղում անելով Reuters-ին։

 

«Գտնում եմ, որ արտասահման տեղափոխվելու որոշումը շատ խղճուկ քայլ է, քանի որ ֆրանսիացի լինել նշանակում է սիրել Ֆրանսիան և ոտքի կանգնեցնել հայրենիքը»,-հայտարարել է վարչապետը։

 

Հիշեցնենք, որ Դեպարդիեն Բելգիա է տեղափոխվել ֆրանսիական կառավարության սահմանած հարստության հարկից խուսափելու համար։ 

Ավելի վաղ երկիրը լքել է նաև Ֆրանսիայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Առնոն, ով ևս դիմել է Բելգիայի քաղաքացիություն ստանալու խնդրանքով։