ՄԱԿ-ը կոչ է անում 2 մլրդ դոլար հատկացնել Հաիթիին՝ խոլերայի դեմ պայքարի համար
ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է անում 2 մլրդ դոլար հատկացնել Հաիթիին՝ ներկայում աշխարհում խոլերայի ամենազանգվածային վարակի դեմ պայքարի համար, որը գրանցվել է այս երկրում։ Նախորդ երկու տարիների ընթացքում այս հիվանդությունից կղզում մահացել է առնվազն 8 հազար մարդ, հայտնում է BBC-ն։
Ենթադրվում է, որ միջոցները կներդրվեն անհապաղ բուժսպասարկման, կոյուղու և ջրամատակարարման համակարգերի շինարարության համար։
Հաիթիում ստուգվում է ՄԱԿ-ի դերը հիվանդության տարածման հարցում. հաղորդվում է, որ խոլերայի առաջացումը կարող է կապված լինել կազմակերպության բազայից կոյուղիների խողովակների արտահոսքի հետ։
ՄԱԿ-ի ղեկավարությունը չի մեկնաբանում այս ենթադրությունները, իսկ զոհերի փաստաբանները պահանջում են միլիարդ դոլարների փոխհատուցում։










