Ավելի քան 5 տարվա հետախուզությունից հետո կամավոր ոստիկանություն է ներկայացել սպանության մեջ մեղադրվող երիտասարդը
Երեկ ժամը 11.30-ին կամավոր կերպով Ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել մի երիտասարդ, որը 2007թ. հուլիսի 21-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Ինչպես Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից, նշված երիտասարդը 28-ամյա Գուրգեն Բ.-ն է։ Նա Ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել նշված բաժնի և ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ։










