Հնդկաստանում նորակառույց է փլվել. կա 4 զոհ

11:40 • 12.12.12

Հնդկաստանում փլվել է կառուցվող դպրոցի շենքը, ինչի հետևանքով չորս մարդ զոհվել է, վեցը գտնվում են փլատակների տակ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Times of India-ին։

 

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Ֆարիդաբադ քաղաքում։ Ըստ նախնական տվյալների՝ 4 հարկանի շինության ծանրությունից փլվել է նկուղը, որտեղ աշխատել են շինարարները։ Առաջին հարկում աշխատողները ստացել են ծանր վնասվածքներ։

 

Ոստիկանությունը սկսել է շենքի փլուզման պատճառների հետաքննությունը։