Իսրայելը 10 000 ժամանակակից ուղղորդվող ավիացիոն ռումբ է պատվիրել ԱՄՆ-ում
Իսրայելի պաշտպանության նախարարությունը ավելի քան տասը հազար տարբեր տիպի ավիացիոն ռումբերի, ինչպես նաև ազատ անկման ռազմամթերքը ուղղորդվողի վերածելու միջոցների գնման պատվեր է ներկայացրել ԱՄՆ-ում, հաղորդում է Defense News-ը:
Հնարավոր գործարքի գումարը գնահատվում է 647 մլն ԱՄՆ դոլար: Պայմանագրի հիմնական մատակարար կդառնա ամերիկյան Boeing կոնցեռնը:
Եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի պայմանագիրը, ապա Իսրայելը կստանա 6900 ազատ անկման 250-ից մինչև 1000 կգ ռումբեր և նույն քանակի ռումբերը ուղղորդվողի վերածելու JDAM համակարգեր՝ ներառյալ ղեկերը և նշանառության համակարգերը:
Բացի այդ, Boeing-ը իսրայելացիներին պետք է մատակարարի 3450 միավոր GBU-39 SDB ավիառումբեր:
Նման պատվեր է Իսրայելը իջեցրել Գազայի հատվածում իրականացրած ռազմական գործողությունից երկու շաբաթ անց, որի ընթացքում` 2012թ. նոյեմբերի 14-21-ը ընկած ժամանակահատվածում իսրայելական օդուժը մոտ 1500 օդային հարված է հասցրել ճշգրիտ ռումբերի կիրառմամբ:
2012թ. փետրվարին հայտնի դարձավ, որ Իսրայելը ստեղծել է նոր հակաբունկերային MPR-500 ավիառումբեր: Այդ ռազմամթերքը ունակ է թափանցել մեկ մետր հաստությամբ երկաթբետոնի մեջ և խոցել մինչև չորս 200մմ հաստությամբ երկաթբետոնե ծածկեր:











