Լոնդոնի բնակչին դատապարտել են 6 տարի ազատազրկման` ապօրինի սխտոր ներկրելու համար

01:43 • 12.12.12

Լոնդոնի բնակչին դատապարտել են 6 տարի ազատազրկման` ապօրինի սխտոր ներկրելու համար: Մուրուգասան Նատարաջանը խուսափել է 2 միլիոն ֆունտ ստերլինգի մաքսային հարկերից, տեղեկանցում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

 

Նատրաջանին և նրա օգնական Լակշամի Սուրեշային մեղադրել են մաքսային հարկերից խուսափելու մեջ: Գործարարներին երկար ժամանակ հաջողվել է մաքսատան աշխատակիցներին համոզել, որ նրանք ներկրում են ոչ թե սխտոր, այլ իմբիր, ինչի համար մաքսային տուրքեր սահմանված չեն:


57-ամյա Նատարջանին ազատ են արձակել գրավի դիմաց` ձերբակալությունից հետո, որից հետո նա անհետացել է: Նրա հանցակցին դատապարտել են 1 տարի պայմանական ազատազրկման և նշանակել են 10 հազար ֆունտ ստերլինգի տուգանք: