Մոսկվայում հայտնաբերվել է հային պատկանող շինանյութերի ապօրինի արտադրամաս

12:06 • 12.12.12

Մոսկվայում իրավապահները հայտնաբերել են շինանյութերի ապօրինի արտադրամաս, որը պատկանում է ազգությամբ հայ Մերուժան Պետրոսյանին, հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչությանը։

 

Ինչպես նշել է վարչության մամուլի ծառայության խոսնակ Իրինա Վոլկը, ապօրինի արտադրամասի բացահայտմանը նախորդել են մայրաքաղաքի շուկաներում իրականացված ստուգումները, որոնց ընթացքում կեղծ շինանյութեր են հայտնաբերվել։ Արդյունքում իրավապահները դուրս են եկել ընդհատակյա արտադրամասի հետքի վրա։

 

«Կեղծ գնման» ընթացքում իրավապահները 158 հազար ռուբլով գնել են 280 կանեստր փայտապաշտպան նյութ, որի հետ վաճառողները տվել են նաև համաճարակային եզրակացությունը, որի վրա դրված է եղել իրականում գոյություն չունեցող կազմակերպության կնիքը։ Այնուհետև ձեռք բերված նմուշներն ուղարկվել են լաբորատոր զննության, ինչի արդյունքում պարզվել է, որ արտադրանքը չի համապատասխանում սահմանված չափանիշերին։

 

Մեկ ամիս անց հայտնաբերվել է ապօրինի բիզնեսի կազմակերպիչը՝ ՀՀ քաղաքացի Մերուժան Պետրոսյանը։ Ընդհատակյա արտադրամասում աշխատել են հայեր և տաջիկներ։ Ինչպես պարզվել է հետագայում, կասկածյալը մի քանի դատվածություն է ունեցել հայրենիքում։