Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ-ի ինքնաթիռ է կործանվել
Աֆղանստանի հարավային Գելմենդ նահանգում ՆԱՏՕ-ի ինքնաթիռ է ընկել, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով Pajhwok Afghan News գործակալությանը։
Ինքնաթիռի տեսակը և դրա ընկնելու պատճառները դեռևս պարզված չեն։ Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) մամուլի ծառայության տվյալներով՝ խոսքը կարող է լինել անօդաչու թռչող սարքի մասին։
«Ես կարող եմ միայն հաստատել ISAF-ի դեռևս չբացահայտված թռչող սարքի հետ պատահած միջադեպը, որն ընկել է Գելմենդում, սակայն մինչև չավարտվի որոնողական գործողությունը, դրա տեսակի և կործանվելու ստույգ վայրի մասին խոսելը վաղ է»,- գործակալությունը մեջբերել է մամուլի քարտուղարի խոսքերը։
Թալիբները հաստատել են շրջանում ինքնաթիռի կործանման լուրը, որը գտնվում է իրենց հսկողության տակ։










