Նիժնի Նովգորոդում երիտասարդը սպանել է ծննդյան առթիվ հյուր եկած հային

17:49 • 12.12.12

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 22-ամյա տղամարդու դեմ՝ հայ տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելով մահվան հասցնելու մեղադրանքով, տեղեկացնում է newsnn.ru-ն։

Քննության տվյալներով՝ դեկտեմբերի 10-ին հանցագործը նշել է իր ծննդյան օրը։ Ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո նա տեղեկացել է, որ իր հայ հյուրը սիրահետում է մեկ այլ հյուրի ընկերուհուն։

 

Կասկածյալը ծեծել է սիրահետող տղամարդուն, ապա հյուրերը նրան անգիտակից վիճակում հանել են փողոց։ Գիշերը 42-ամյա տղամարդը մահացած է հայտնաբերվել։


Կասկածյալը ձերբակալվել է։ Նա արդեն ցուցմունք է տվել։


Տուժողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով օրինական բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և շինարարության վրա է աշխատում։

Հետաքննությունը շարունակվում է։