Թմրանյութ՝ կրծքի իմպլանտում. իսպանացի ոստիկանները ձերբակալել են պանամացի կնոջը

17:52 • 12.12.12

Իսպանիայի իրավապահները ձերբակալել են մի կնոջ, ով փորձել է թմրանյութեր տեղափոխել իր կրծքի իմպլանտների մեջ, հայտնում է Associated Press-ը:

Խոսքը պանամացի կնոջ մասին է, ով ժամանել էր Բարսելոնայի օդանավակայան:

 

Աչալուրջ իրավապահները կնոջ իմպլանտների մեջ պահ տրված 1,38 կգ կոկաինը հայտնաբերել են, երբ թարմ սպիներ ու արյունոտ թանզիֆ են նկատել կրծքին: Կինը բացատրել է, թե վերջերս է մեծացրել կուրծքը:

Ոստիկաններին, սակայն, այդ ամենը կասկածելի է թվացել, և նրանք պանամուհուն ուղարկել են տեղի հիվանդանոցը: Այնտեղ էլ հենց հեռացված իմպլանտների մեջ թմրանյութ է հայտնաբերվել:

 

Աղբյուրը նշում է, որ Եվրոպայում Լատինական Ամերիկայից եկող ուղևորներին խիստ ստուգումների են ենթարկում՝ թմրաբիզնեսի դեմ պայքարելու համար: