Femen-ի ակցիա, պատգամավորների ծեծ.Ուկրաինայում աշխատանքն է սկսել նոր գումարման Գերագույն ռադան (տեսանյութ)
Ուկրաինայում աշխատանքն է սկսել 7-րդ գումարման Գերագույն ռադան։ Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, խորհրդարանի շենքի մոտ ակցիա են իրականացրել Femen-ի կիսամերկ անդամները, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով «Ուկրաինսկայա պրավդա»-ին։
Անվտանգության աշխատակիցները փակել են շենքի բոլոր մուտքերը, և 10 րոպե պատգամավորները չեն կարողացել մտնել խորհրդարան։
Եվս մեկ դեպք էլ տեղի է ունեցել արդեն խորհրդարանում. Ընդդիմադիր Батькивщина խմբակցության ներկայացուցիչները նիստերի դահլիճից դուրս են հանել պատգամավորներ Ալեքսանդր և Անդրեյ Տաբալովներին, որոնք խմբակցությունում ընդգրկվելու դիմում չեն ներկայացրել։ Երբ այս պատգամավորները մտել են նիստերի դահլիճ, ընդդիմության ներկայացուցիչներն աղմուկ-աղաղակով հարձակվել են նրանց վրա և վտարել դահլիճից։










